-
12.02.2016|
00:51
...թե Հովիկ Աբրահամյանն իր անցած «բեղմնավոր» ուղու բավականին դժվար փուլում է և ստիպված է բազում-բազմաթիվ խոչընդոտներ ոստնել:
-
09.02.2016|
01:12
...թե իր վարչապետական կառավարման ողջ ընթացքում Հովիկ Աբրահամյանը հույս է փայփայել, որ, ի վերջո, կկարողանա երկրի բոլոր ֆինանսական հոսքերն ու կառույցները իր ազդեցության դաշտ բերել, սակայն ի սկզբանե այդ հնարավորությունից նրան զրկել էին:
-
05.02.2016|
00:40
...թե վերջին շրջանում ահավոր լարված են Հովիկ Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի հարաբերությունները:
-
02.02.2016|
11:11
...թե Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» կդառնա այն առանցքը, որով կապահովվի արևմտյան «պասաժը» ապագա խորհրդարանում` իր շուրջը հավաքելով լիբերալ ուղղվածության կուսակցություններին:
-
26.01.2016|
00:47
... թե չի բացառվում, որ ՀՀ օմբուդսմեն դառնա ՀԱԿ ներկայացուցիչ, ոչ անհայտ Գագիկ Ջհանգիրյանը` երկու պարզ պատճառով. իշխանությունները, խորհրդարանական ընտրություններից առաջ, կփորձեն մինչև վերջ «սպառել» ՀԱԿ-ին, որպեսզի այլևս խորհրդարան չմտնի, և ապա` Գագիկ Ջհանգիրյանի օմբուդսմենացմամբ ՀԱԿ ցուցակով խորհրդարան կմտնի դարձյալ ոչ անհայտ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը` Սարիբեկ Սուքիասյանը:
-
22.01.2016|
01:31
...թե չնայած ՀՅԴ-ն տարվա իր քաղաքական առևտուրը սկսեց, բայց իշխանությունում դեռ վաղուց «վաճառվել-գնվելու» խոսակցություններ են պտտվում:
-
19.01.2016|
01:24
...թե հայաստանյան օլիգարխիական համքարությունում «սպասման հիվանդ» են: «Օրենսդիր զբաղմունքի տեր» սույն գործիչները հոտոտում են հայոց օդն ու հատկապես Բաղրամյանից փչող քամիների ուղղությունը, որ հասկանան` դեպի ուր են քշվելու, մաս կազմելո՞ւ են ապագա խորհրդարանի:
-
15.01.2016|
01:01
...թե մինչև փետրվար հայոց կառավարությունում տեղի կունենան Հովհաննես Արգամիչի երազած փոփոխությունները, և նա վերջապես կապացուցի, որ ինքն ուժ է, և նրանց, ում խոստացել է նախարարական պորտֆել, կարող է նվիրել այն:
-
25.12.2015|
02:18
...թե Նորք-Մարաշում վնասազերծված խմբի տարածականությունն անչափ մեծ է, հայտնի անունները` շատ:
-
22.12.2015|
00:40
... թե հստակ որոշում կար, որ հանրաքվեից հետո (դա կլիներ մինչ Ամանոր, թե Ամանորի տոներից հետո, ճշտված չէր. կիրառվում էր «հանրաքվեից հետո» եզրույթը) ձևավորվելու է նոր կառավարություն, որում ներառվելու է նաև ՀՅԴ-ն: